Վանաձորում ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ ավտոբուսներով պետական աշխատողներին «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ. Վահրամ Բաղդասարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։

«Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետական աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930