
«Նա կորցրել է այս երկրի հետ կապը». Զուրաբիշվիլին «կասկածում է», որ կվերադարձնի Սահակաշվիլիի քաղաքացիությունը

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին, տեղեկացնում է «Գրցուզիա Online»-ը: Լրագրողի այն հարցին, թե նա քաղաքացիություն կտա արդյոք Վրաստանի երրորդ նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է.
«Կասկածում եմ, քանի որ նրա դեմ քրեական գործ է հարուցված»: Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սահակաշվիլիի քաղաքացիության կապակցությամբ առաջին պլանում արդարադատության հարցն է:
«Երեկվա նրա հայտարարությունները, որորոնցով նա ոստիկանությանը եւ զորքերին կոչ է արել հստակ կողմնորոշվել, խնդրահարույց են: Նա կորցրել է այս երկրի հետ կապը: Այսօր նա օտարերկրացի է, որը հանդես է գալիս երկրում ապակայունացման կոչերով: Այս երկրին իրոք հարկավոր չէ ապակայունացում: Երեկ ընտրողները քվեարկեցին կայունության եւ Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Դա այն է, հանուն որի ես գտնվում եմ այստեղ,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: