
«Ձևավորեք այնպիսի իշխանություն, որ այլևս ճանապարհներ փակելու, ցույցեր անելու խնդիր չունենանք». Էդմոն Մարուքյան

«Եթե չունենք ուժեղ համայնքներ, չենք կարող ունենալ ուժեղ պետություն»,- Աշտարակում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ պետք է ձևավորել այնպիսի խոհրդարան, որ այլևս ցրելու կարիք չառաջանա. «Ձևավորեք այնպիսի իշխանություն, որ այլևս ճանապարհներ փակելու, ցույցեր անելու և երկիրը տարատեսակ ցնցումների մեջ գցելու խնդիր չունենանք։ Մեր ժողովուրդը մեզանից սպասում է այնպիսի փոփոխություններ, որ այսօր ավելի լավ ապրի, քան երեկ էր ապրում։
Դեկտեմբերի 9-ը բոլոր տեսակի ելույթների ավարտն է, այդ օրվանից սկսած պետք է օրնիբուն աշխատել, լծվել երկրի կայունացմանը, տնտեսության զարգացմանը, իսկ տնտեսության համար պետք է օպտիմալ պետական կառավարման համակարգ, հնարավորինս քիչ պետական միջամտություն, ազատական հարաբերություններ, մարդկանց թողնել, որ շունչ քաշեն»։