«Քվեդ տուր մեզ ու չես փոշմանի». ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավ-երթ է իրականացնում Երևանում

ՄԵՆՔ դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Ազատության հրապարակից։ Դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Օպերայի բակն Ազատության հրապարակ է կոչվել 1988 թվականից՝ ազդարարելով մեր ժողովրդի անկախության Երրորդ Հանրապետության սկիզբը։

«Այսօր մենք նորից սկսում ենք Ազատության հրապարակից, որովհետև մեր երկրում փոխվել է կյանքը, էս ընտրություններում որևէ մեկը չի ասում, որ մեր քվեները պահելու են, էս ընտրություններում մեզ հանդիպող որևէ մեկը չի ասում, որ ամեն ինչ ոնց կա, ոնց որոշված է, էդպես էլ լինելու է, էս ընտրություններում, երևանցի՛, դու քո ձայնով ես որոշելու, թե ով է մտնելու խորհրդարան։ ՄԵՆՔ դաշինքը քեզ ասում է՝ քվեդ տուր մեզ ու չես փոշմանի»,- ասաց Ա.Սարգսյանը։

Դաշինքի առաջնորդներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը և Արտակ Զեյնալյանը, դաշինքի մյուս թեկնածուների հետ, այսօր քարոզարշավ-երթ են իրականացնում Երևանում։

 

Տեսանյութեր

Լրահոս