Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 3 վիրավորները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը, նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Դավթյանն ու Իջևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Թանանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

ԴՖոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ողևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, փաստի առթիվ էլ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս