Լազարևյան ակումբի առաջին նիստի ընթացքում հայաստանյան ներքաղաքական թեմաները կշրջանցվեն

Երևանում մեկնարկած «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին բանախոսները հնարավորինս հեռու կմնան ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ կարծիքներ ներկայացնելուց։ Այս մասին այսօր մեկնարկած նիստի ընթացքում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ տեղեկացնելով, որ նիստը կրում է «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» խորագիրը։

Նրա խոսքով, ակումբի առաջին նիստը տեղի է ունենում Հայաստանի համար շատ պատասխանատու մի ժամանակաշրջանում, քանի որ առաջիկայում ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սակայն Զատուլինը շեշտեց, որ փորձել են լիովին հեռանալ ՀՀ-ի կամ ՌԴ-ի  ներքաղաքական զարգացումների վերաբերյալ քննարկումներից: Ավելին, նրա խոսքով, այս նիստի ընթացքում կքննարկվեն հայ և ռուս  ժողովուրդների խաղաղ կյանքին` խաղաղ սահմաններին ու անվտանգությանը վերաբերող հարցերը:

Մի շարք կազմակերպչական հարցերի ներկայացմանը զուգահեռ՝ Զատուլինն ասաց, որ ակումբի աշխատանքների կազմակերպման ընթացքում շատ են խորհուրդներ լսել այն մասին, որ նիստը պետք է այս փուլում հետաձգել: «Բայց ես ուզում եմ ասել, որ մենք սիրում ենք Հայաստանը՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են այն ղեկավարում»,- ընդգծեց Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930