Բաժիններ՝

Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ չէ մտնել եվրոգոտի

Լեհաստանը դեռեւս պատրաստ չէ մտնել եվրոգոտի: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Նախեւառաջ հարկավոր է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այնքան ակնհայտ են եվրոգոտու շրջանակներում»,-ասել է Մորավեցկին:

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ լեհական տնտեսության կառուցվածքը տարբերվում է «Արեւմտյան Եվրոպայի գերակշռող երկրների կառուցվածքից»: «Մեր տնտեսությունները դեռեւս պատրաստ չեն: Մենք դեռեւս չենք հասել այդ պահին»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031