Բաժիններ՝

Զինյալների առաջին խումբը դուրս եկավ Արևելյան Ղութայի Խարաստա արվարձանից. Syria

209 մարդուց բաղկացած խումբը, ներառյալ 27 զինյալներ, որոնք «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներ են, մարտի 22-ին Մավարիդ Էլ Մայիյա հումանիտար միջանցքով դուրս է եկել Սիրիայի մայրաքաղաքի Խարաստա արվարձանից: Այդ մասին հայտնել է Syria հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվության համաձայն, դուրս եկած խաղաղ բնակիչների թվում կա 51 կին, 68 երեխա եւ 63 տղամարդ: Կապիտուլյացիայի պայմանների համաձայն, զինյալները եւ նրանց ընտանիքների անդամները ավտոբուսներով Արեւելյան Ղութայից ուղեւորվում են Իդլիբի նահանգ: Նրանց ուղեկցելու են Կարմիր մահիկի սիրիական ընկերության աշխատակիցները: Ընդամենը Սիրիայի հյուսիսում կտեղավորվեն Ահրար աշ Շամ»-ի 1,5 հազար զինյալներ եւ նրանց ընտանիքների 6 հազարից ավելի անդամներ:

Նրանց մեկնելուց հետո Խարաստա արվարձանն ամբողջովին ազատված կլինի անօրինական կազմավորումներից: «Ահրար աշ Շամը» զինված ընդդիմության խոշորագույն խմբավորումներից մեկն է, որը հիմնականում բազավորված է Իդլիբում եւ Հալեպից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրա շարքերում կան շուրջ 20 հազար զինյալ սալաֆիթներ, որոնք արմատական իսլամի հետեւորդներ են:

Նրանք չեն մասնակցել միջազգային այն խորհրդակցություններին, որոնք 2017 թվականին Աստանայում անցկացրել են Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան), սակայն նրանք չեն խոչընդոտել ապաէսկալացման գոտիների ստեղծմանը եւ հարգել են կրակի դադարեցման ռեժիմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս