Բաժիններ՝

Սկսվել է Արևելյան Ղութայի Խարաստա քաղաքից զինյալների և նրանց ընտանիքների դուրսբերումը. Syria

Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ավտոբուսների շարասյունը մարտի 22-ին ժամանել է Դամասկոսից ութ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Խարաստա քաղաք՝ «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներին ու նրանց ընտանիքներին տարհանելու Իդլիբի նահանգ:

Ինչպես հայտնել է Syria հեռուստաալիքը, սիրիացի զինծառայողները մաքրել են Էս Սանավիա հրապարակ տանող ճանապարհը, որտեղ զինյալներին ու նրանց հարազատների մեծ խումբ է հավաքվել: Նրանց դուրսբերման գործողությունը կանցկացվի երկու փուլով: Ընդամենը Սիրիայի հյուսիս կտեղափոխվեն 1,5 հազար զինյալներ եւ նրանց ընտանիքների 6 հազարից ավելի անդամներ:

«Ահրար աշ Շամը» համաձայնել է կապիտուլյացիայի ենթարկվել այն բանի դիմաց, որ իր ջոկատներին հնարավորություն ընձեռվի իրենց զենքով տեղափոխվելու Իդլիբի նահանգ, որը վերահսկում են անօրինական կազմավորումները: Համաձայնագրի պայմաններով այն զինյալները, որոնք ցանկանում են մնալ Խարաստայում, կկարողանան օգտվել համաներումից եւ կհանձնվեն իշխանություններին՝ իրավապահ մարմիններում ստուգում անցնելու համար: Նրանցից 30-ը մարտի 21-ին արդեն վայր է դրել զենքը:

«Ահրար աշ Շամը» զինված ընդդիմության խոշորագույն խմբավորումներից մեկն է, որը հիմնականում բազավորված է Իդլիբում եւ Հալեպից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրա շարքերում կան շուրջ 20 հազար զինյալ սալաֆիթներ, որոնք արմատական իսլամի հետեւորդներ են: Նրանք չեն մասնակցել միջազգային այն խորհրդակցություններին, որոնք 2017 թվականին Աստանայում անցկացրել են Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան), սակայն նրանք չեն խոչընդոտել ապաէսկալացման գոտիների ստեղծմանը եւ հարգել են կրակի դադարեցման ռեժիմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս