Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ժողովների, հանդիպումների, հանրահավաքների և այլ միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների ընդհանուր տևողությունը կազմել է 1300 րոպե։
ՖԻՖԱ-ն հրապարակել է 36 մրցավարների ու 63 օգնականների անունները, ովքեր կսպասարկեն Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց՝ պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
«Այսօր ոռոգման լուրջ խնդիրներ ունենք։ Երեկ Էջմիածնում էինք, այնտեղ ոռոգման սեզոնն արդեն սկսվել է, բայց ոռոգման համակարգը թերի է աշխատում։ Խոստացել են, որ ապրիլի 1-ից պետք է ջուրը տան, ինչն աբսուրդ է»
Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ մարտի 28-ին բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:
Գերմանական առաջատար պարբերականներում՝ «Frankfurter Allgemeine» օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), «Stern (N10, 2018թ. մարտի 1) և «Der Spiegel» (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ:
Կառավարությունը հավանություն տվեց «ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն ավելացված արժեքի հարկից ազատման որոշումը երկարաձգելու նախագծին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:
ՀՀ ոստիկանությունում մարտի 29-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Արցախի Հանրապետության նախագահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Բակո Սահակյանն ասել է, որն ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։
Դափնու տերևը բավական հաճախ է օգտագործվում խոհանոցում։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ քչերը գիտեն, որ այն օգտակար է նաև առողջությանը։
Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոց, 10 հասցեում մարտի 28-ին բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, որը տևելու է մինչև ապրիլի 8-ը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս է դնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի վրա հաջորդ մրցաշրջանում: Վերջին ամիսներին պորտուգալացին մարզչի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի միջև հարաբերությունները խիստ վատացել էին:
Կառավարությունը քննարկեց անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր: Համենայն դեպս, հենց այսպես է վերնագրված պաշտոնական տեղեկատվությունը: Այն, ի դեպ, գրված է հավուր պատշաճի ու խիստ գրագետ: Պարզվում է՝ կառավարությունը քննարկել է «Անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները»:
«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված է նաեւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Այս տարվա ապրիլի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 5-ից:
Հայաստանը սատարում է Հունաստանին վատ եղանակի պատճառով Թուրքիայի տարածքում հայտնված և լրտեսության մեջ մեղադրվելու համար կալանավորված 2 հույն զինծառայողներին շուտափույթ ազատ արձակելու հարցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորություններ և ներուժ է տեսնում:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծում է, որ 2016թ. դեկտեմբերին Աթենքում Հունաստանի պաշտպանական գերատեսչության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն արդյունավետ իրականացվում են:
«Աղվեսները» պատրաստ են հրաժեշտ տալ ալժիրցի աստղին: «Լեսթերը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Leicester Mercury-ն, «աղվեսների» ղեկավարությունը համաձայնել է ֆուտբոլիստին հանել տրանսֆերի:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Ռուհանին Ադրբեջանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձ կատարեց Կապսի ջրամբարի շինարարությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օրենք է ստորագրել, որը նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օրենսդիրներին արգելում է պատվիրել իրենց դիմանկարները՝ դրանց համար վճարելով բյուջետային միջոցներից:
Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն, ավարտում է ապրիլի 16-ին նոր աստղադիտակ ուղեծիր դուրս բերելու վերջին նախապատրաստությունները՝ կյանքի համար պիտանի մոլորակների որոնման նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: