
Մոուրինիոն որոշել է բաց չթողնել Պոգբային այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս է դնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի վրա հաջորդ մրցաշրջանում: Վերջին ամիսներին պորտուգալացին մարզչի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի միջև հարաբերությունները խիստ վատացել էին:
Մոուրինիոն դժգոհ է նրանից, թե ինչպես է Պոգբան աշխատում պաշտպանությունում, իսկ Պոլն իր հերթին՝ դժգոհ է այն դիրքից, որտեղ իրեն օգտագործում է Ժոզեն: Այդ կապակցութամբ հաղորդվել էր, որ ամռանը Պոգբան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն Yahoo Sports UK-ը հայտարարում է հակառակի մասին:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ Մոուրինիոն հավատում է, որ 2018-19թթ. մրցաշրջանում Պոլը կհարմարվի իր մարզչական գաղափարներին և կկարողանա օգուտ բերել թիմին, և դրա համար մտադիր է արգելափակել Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է փոխարինել Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը