Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, եթե ընդունեն ԱՀ իրավազորությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Բակո Սահակյանն ասել է, որն ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։
Այս մասին նա հայտարարել է Мirror Spectator պարբերականի հետ հարցազրույցում։ «Մշտապես բարձրացվում է ադրբեջանցի փախստականների հարցը, բայց մենք ցանկանում ենք խոսել նաև հայ փախստականների մասին»,- ասել է նախագահը։
Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է բանակցային կողմ դառնա՝ ինչպես Հայաստանը և Ադրբեջանը։ Նա նշել է, որ արվում է ամեն ինչ՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ԱՄՆ կոնգրես է այցելել։ Նա հանդիպել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր , ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներում արցախյան հակամարտության կարգավորումը։