Բաժիններ՝

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք: Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաև հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031