
Հնդկական բինզեսը հասել է Ստեփանակերտ

Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոց, 10 հասցեում մարտի 28-ին բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, որը տևելու է մինչև ապրիլի 8-ը:
Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ Աման Խանն ասել է, որ ներկայացված 12 տաղավարներում վաճառվում են հնդկական տարբեր ապրանքներ՝ համեմունքներ, արդ ու զարդ, հարդարանքի պարագաներ, հագուստ, կահույք, հնդիկ վարպետների ձեռքի աշխատանքներ և այլն:
Ըստ Աման Խանի՝ ցուցահանդես-վաճառքին մասնակցող 12 գործատուները գոհ են հնդկական ապրանքների նկատմամբ արցախցիների հետաքրքրությունից:
Նա նշել է, որ տոնավաճառի վերջում կազմակերպվելու է վիճակահանություն, որի ընթացքում խաղարկվելու են կենցաղային տեխնիկա և այլ ապրանքներ:
Հնդիկ գործարար Վիգեյ Գոելն էլ ասել է, որ ինքը երկրորդ անգամ է Ստեփանակերտում մասնակցում հնդկական ցուցահանդես-վաճառքի:
Նա ընդգծել է, որ արցախցիներն առանձնապես հետաքրքրված են ձեռքի աշխատանքներով:
«Ինձ համար հետաքրքիր ու հաճելի է շփումն արցախցիների հետ: Մեր 2 ժողովուրդների միջև ես շատ առումներով եմ նմանություններ նկատել»,- ասել է հնդիկ գործարարը:
Գնորդների հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ իրենք գոհ են հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքից:
Ստեփանակերտ, հնդկական ապրանքներ, ցուցահանդես-վաճառք