
«Լեսթերը» պատրաստ է բաց թողնել Մահրեզին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ

«Աղվեսները» պատրաստ են հրաժեշտ տալ ալժիրցի աստղին: «Լեսթերը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Leicester Mercury-ն, «աղվեսների» ղեկավարությունը համաձայնել է ֆուտբոլիստին հանել տրանսֆերի:
Նշենք, որ Մահրեզի պայմանագիրը «Լեսթերի» հետ ուժի մեջ է ևս երկու տարի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լեսթերը» պատրաստ է վաճառել ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին գալիք ամռանը, բայց բացառապես արտասահմանում:
Ընթացիկ մրցաշրջանում Մահրեզը «Լեսթերի» կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է 9 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը