Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: ԱԺ-ում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Իսրայելը միացել է արեւմտյան այն երկրներին, որոնք Սիրիայի իշխանություններին մեղադրում են քիմիական զենքի կիրառման մեջ:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ինչպես ենթադրվում է, դուրս են գրում հիվանդանոցից:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հայկական հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկն է համարում երիտասարդության տրամադրվածությունը:
Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 10-ին ձեռնամուխ են եղել երկօրյա գործադուլի անցկացմանը, որը հերթականն է գործադուլների այն մեծ շարքում, որոնք սկսվել են դեռ անցյալ տարի:
Ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Ռ.Բ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 21074» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1949թ. ծնված Է.Մ-ին։
Այսօր կկայանան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերից առաջին երկուսը:
«Հայերեն չի ասե՞լ, մարդը պարզ ասել ա: Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն՝ մի բան գիտի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ որոշել են կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է գլոբալացման պայմաններում մեկուսացման, հովանավորչության եւ օտարացման քաղաքականությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որևէ ձևակերպում չկա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
09.04.2018թ. ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Աժ-ում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որն առաջին քառօրյան է խորհրդարանական լիարժեք կառավարման անցնելուց հետո:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ:
Ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ.Վ-ն դիմել է Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ 2017թ. նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում, Պատարա գյուղում գտնվող իր հայրական տնից, քույրը, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ՝ 1970թ. ծնված Ե.Հ-ն հափշտակել է 14 հատ ցինկապատ թիթեղ։
ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում:
Ռոբերտ Սարգսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 44-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւմուտքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը աշխատանքային միգրանտների էր փոխադրում Մյանմայից:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն։
Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի շուրջը քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Առնվազն տարակուսելի էր ընդդիմության որոշ ներկայացուցիչների` մեկ տարի առաջ քաղաքական հարթություն նետած` իշխանության վարչապետի թեկնածուի դեմ պայքարի կոչը, առավել եւս, եթե թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ Նիկոլ Փաշինյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է Քայլոն։ «Լավ է, շատ լավ է. Քայլո՜, ո՞ւր ես»,- ձեն տվեց Նիկոլը։ Հիշեցնենք, որ քայլարշավի հենց առաջին օրվանից նրանց է միացել թափառական մի շուն, որ հավատարմորեն քայլում է նրանց հետ: