Քիչ առաձջ ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը վառեցին «Ազատության ջահը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննարկմանն են ներկայացրել Սիրիայի դեմ ուժի կիրառման մի քանի տարբերակ՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ,…
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 10-11-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ (միավորված) համակարգի ստեղծման հարցերով քննարկումներին:
Մոսկվայի բորսայում ապրիլի 11-ի առավոտյան դոլարն ու եվրոն շարունակել են ակտիվ աճը՝ կապված ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների հետ, որոնք կապիտալի արտահոսք են առաջացրել Ռուսաստանից. դոլարի փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 64 ռուբլին, եվրոն 2016 թվականի մարտի 10-ից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 80 ռուբլու նշագիծը:
85 տարեկան հասակում մահացել է բուլղարացի կոմպոզիտոր Տոնչո Ռուսեւը՝ Ֆիլիպ Կիրկորովի առաջին երգերի հեղինակը:
Միլիարդատեր եւ Գերմանիայի Tengelmann Group հոլդինգի ղեկավար Կառլ Էրիվան Հաուբը, հոլդինգ , որի մեջ է մտնում OBI շինանյութերի խանութների ցանցը, Ալպերում հանգստանալու ժամանակ կորել է Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին:
Իսրայելցի զինվորականները ապրիլի 11-ին Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական օբյեկտների ի պատասխան սահմանում ֆուգասի պայթեցման:
Յուլյա Սկրիպալը, որը ապրիլի 10-ին դուրս է գրվել Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից, տեղափոխվել է բրիտանական ռազմակայաններից մեկի հոսպիտալ, որտեղ նա գտնվում է զինծառայողների հսկողության ներքո:
Սիրիայի Արեւելյան Ղութայի այն բնակիչները, որոնք հրաժարվել են լքել իրենց տները, ապրում են փլատակների վրա. տներն ավերված են, չկան առաջին անհրաժեշության իրեր:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները:
Բրազիլիայի Բելեն քաղաքում ապրիլի 10-ին առնվազն քսաներեք մարդ է սպանվել բանտից կալանավորների զանգվածային փախուստի փորձի հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Լոնդոնին ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ Սիրիայում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ, որպեսզի նա միանա այդ երկրին հարվածներ հասցնելուն:
Կենտրոնում 15-ամյա տղա է դանակահարվել։ Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին:
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Մի-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
Այսօր ԱԺ-ն միաձայն՝ 95 կողմ ձայնով, վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:
Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:
Սիրիայի երկնքում գործնականում դադարել են օդային փոխադրումները: Այս մասին վկայում են Flightradar24 պորտալի տվյալները:
Սիրիայի Դումա քաղաքում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ փոխզիջումային բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էր Շվեդիան եւ որը պաշտպանել էր Ռուսաստանը, հարկավոր թվով ձայներ չհավաքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 10-ի նիստում:
Ապրիլի 11-ին՝ ժամը 02:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա չի հարցաքննվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկել են երկրի նախագահի արտահերթ ընտրությունները:
«Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» թերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ անկախ Անվտանգության խորհրդի գործողություններից Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Դոումայի քիմիական հարձակմանը: Այս պահին նախագահը շարունակում է խորհրդակցել ամերիկյան ռազմական վերնախավի հետ այս հարցի շուրջ:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վերջին օրերին ռուբլու արժեզրկումը պայմանավորում է ավելի շատ դոլարի և եվրոյի փոխարժեքների կայունացմամբ ու արժևորմամբ, ինչը նախկինում գրանցված արժեզրկման հետ զուգահեռներ անցկացնելու առիթ չի տալիս:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը: