Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից երկուսը

Այսօր կկայանան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերից առաջին երկուսը:

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին տանը կընդունի «Լիվերպուլ»-ին: Այս թիմերի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլ»-ը: Օրվա մյուս խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում կմրցի «Ռոմա»-ի հետ: «Կապտանռնագույններն» առաջին խաղում հաղթել էին 4:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս