
Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 5 հրացան, 2 նռնակ և տարբեր տրամաչափի 226 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: