ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
«Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից բարեկամ երկրների մեջ: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, և հիմա ամբողջ աշխարհն է նայում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կոշտ հայտարարությանը:
Երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջիկա ընտրություններում խախտումների հին մեթոդները կիրառելու փորձեր չի տեսնում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ իշխանությունները դրա կարիքը չունեն՝ ներկայիս պաթոսի պայմաններում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:
«Քարոզչությունն արդեն սկսվել է, և շատ մարդկանց մոտ շատ բան սկսվում է փոխվել։ Նախ մենք չկողմնորոշված զանգված ունենք, որը պետք է վերջնական որոշում կայացնի՝ ում օգտին է քվեարկելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք այսպես կոչված պարտապանների սեւ ցուցակ են մտցված:
«Ձեր մի քվեն որևէ մեկին տալով՝ դուք վճռում եք էս երեխեքի ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին»,- այսօր Մարտունի քաղաքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հընթացս ներկա դպրոցականներին հարցնելով, թե արդյո՞ք նրանք մասնակցել են հեղափոխությանը, ու դրական պատասխան ստանալով՝ ասելով, որ հպարտանում է նրանցով։
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնեին հնարավոր է համարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անցումային շրջանի երկարաձգումը մինչեւ 2022 թվականի վերջը: Այդ մասին գրել է The Guardian թերթը:
Հայաստանում աղբահանության խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացիների համատեղ պատասխանատվությամբ:
Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին ժամը 3-ն անց 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Գուրգեն Հ.-ին:
«Պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ դրանք լինեն պատմության մեջ լավագույնը, և արդյունքները որևէ կասկած չհարուցեն, սա ամենակարևորն է։ Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք անցկացնելու նման ընտրություններ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում նման կարևոր ձևաչափում, որ ՀԱՊԿ-ն է: Միանշանակ է, թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»:
Նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել է:
4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ:
Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի երկրում իշխանության է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:
«Արսենալի» տնօրեն Ռաուլ Սանլեյը չի ժխտել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ եվրոպական ակումբների բանակցությունների մասին տեղեկությունները:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ հերթական՝ տասնմեկերորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
«Յուվենթուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին վերադարձնելու հնարավորությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է:
«Լոս Անջելես Գալաքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արեելքի կայունության կարեւորագույն բաղադրիչներիր մեկն է:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել: