Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ:
Պետական բյուջեին պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն մուտք է գործել պետական բյուջե, և գործընթացը շարունակվում է։
Մինչ Սիրիայում տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում քրդերը, թուրքմեններն ու սիրիացի քրիստոնյաները երկրում մի քանի տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով ապաստան են փնտրում Թուրքիայում, սիրիահայերը խուսափում են մեկնել այդ երկիր:
Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին:
Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվել է ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը, որը ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:
«Ռեալ Մադրիդ» կիսապաշտպանը և Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդիչը խոսել է «Ոսկե գնդակի» հաղթելու հնարավորության մասին:
Նուշը հայտնի է իր օգտակար հատկություններով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս ըմպելիքը, որը պատրաստվում է նշի և մի քանի բաղադրիչի համադրությամբ, կօգնի լավացնել աղիների աշխատանքը, պաշտպանել հիպերտոնիայից, մաքրել անոթները:
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ իր դեմ բողոքողների մի մասը առաջնորդվում է բիզնես շահերով: Նրա հավաստմամբ՝ այդ մարդիկ ժամանակին հնարավորություն են ունեցել կենդանաբանական այգում տարբեր առիթներով գումար աշխատել, հիմա չունեն: Նա այս մասին ասաց նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով աշխատակիցների բողոքի ակցիային:
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան:
Instagram սոցիալական ցանցից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օգտատերերի գաղտնաբառերի արտահոսք է տեղի ունեցել:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի ֆուտբոլն ապագայում:
«Ընտրարշավը գաղափարային չի լինելու. մարդիկ քվեարկելու են մարդկանց համար, ոչ թե գաղափարների։ Հիմնական ուժի ընտրարշավը կանցկացնի մեկ անձնավորություն, իսկ մնացած ցուցակը մեծ նշանակություն չունի ընտրարշավի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան ՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին:
«Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին՝ ասեմ, որ չեն կարող դրանք քաղաքական ու գաղափարական լինել, քանի որ տոտալ հակաքարոզչություն է ընթանում: Հենց տեղները նեղանում է՝ մեկին բռնում են, ինչ-որ մի հատ կոռուպցիոն գործ են հորինում կամ հիշում»:
Ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը կարող է ավարտել նոր-նոր սկսած ֆուտբոլային կարիերան:
«Վիվա-Սել ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործարար միջավայրում որևէ փոփոխություն նկատելի՞ է, նշեց, որ փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ չի անցել։
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
27 տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: Երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
«Պարզ հաշվարկ է՝ կա իքս տոկոս, որը ռադիկալ դեմ է Նիկոլ Փաշինյանին, և որոնք ուզում են գտնել այն քաղաքական ուժին, որը կարտահայտի իրենց տեսակետը, չի կոտրվի ճանապարհին»։
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Իսպանիա: Ֆուտբոլիստի նկատմամբ նախկինի նման հավակնություններ ունեն «Բարսելոնան» և «Ռեալը»:
«Մայիսի 8-ից իրենք քարոզչության ու հակաքարոզչության մեջ են նախկին իշխանությունների նկատմամբ: Իրենց անգործությունը քողարկելու համար առավոտից երեկո խոսում են՝ ՀՀԿ-ն կգա, ՀՀԿ-ն ռևանշի է գալիս…»։
2rd.am-ը ներկայացնում է մի քանի էջ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գրքից, որը բառացիորեն մոտ օրերին լույս կտեսնի ռուսաստանյան «Ալփինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում։ Գիրքը գրվել է ռուսերեն լեզվով, սակայն շատ շուտով այն ամբողջությամբ հասանելի կլինի նաև հայերեն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը:
«Արտահերթ ընտրությունները երբ էլ անցկացվեին, երևի թե կլինեին շատ-շատ ուժեր, որոնք կասեին՝ պատրաստ չեն, չհասցրին, և այլն։ Հետևաբար՝ դեռևս մայիս ամսին հստակ կար այդ մեսիջը, որ ընտրություններ են լինելու մեկ տարվա ժամկետում»
Սաուդյան Արբիան կոչ է անում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ, որը տեղի է ունեցել վիճակահանությամբ: