Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:
Կյանքի 90-րդ տարում մահացել է բրիտանացի դերասան Ջոն Բլուզալը:
Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ին Երևան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր զինվորական կլինիկական բժշկական կենտրոնի աշխատանքային խումբը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabank արշավը, որին մասնակցելով` հաճախորդները կարող էին հնարավորություն ստանալ իրենց ընտրությամբ մեկնել Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա, Դուբայ կամ ստանալ Samsung Galaxy A8 սմարթֆոն։ Հայտարարված մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղ, նկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով և հետևել արշավի մյուս պայմաններին։
Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ. ոստիտկանության զորքերի 1033 զորամասի ծառայողներն են։ Նոյեմբերի 15-ին՝ առավոտ կանուխ, շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում սոցիալական ցանցերում քննարկումներն այն մասին, թե ՊԵԿ-ը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտերը հարկելու նախագիծ է պատրաստվում ներկայացնել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկանա, թե ով է կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող պատգամավորը, ում մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր ԱԺ ամբիոնից: « Առաջիկա օրերին կիմանաք»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը:
Մինսկում անցկացվող ռազմական ոստիկանության գործունեության կազմակերպման հարցերով երկկողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ից 21-ը Բելառուս է մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:
ԵՄ-ում մնացող 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
«Ես անձամբ կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարող էր 10 անգամ ավելի շատ զենք ունենալ, նույնիսկ БМП, БТР, 120 միլիմետրանոց թնդանոթ ունենալ։ Այդպիսի մարտական ուղի անցած մարդու համար զենքը տրամաբանական, հասկանալի ատրիբուտ է, և ես ինքս, 10 տարի լինելով զինդատախազ, որևէ զինծառայողի ապօրինի փամփուշտի ու զենքի համար քրեական պատասխանատվության չեմ ենթարկել։ Այո, առգրավել ենք, ներկայացրել ենք սպառազինություն, հաշվառման ենք վերցրել, բայց չեմ դատել։ Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին»
Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում:
Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։
Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո:
Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության արտահերթ նիստում վստահեցրեց, որ արտաբյուջեներից պետք է հրաժարվել:
Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:
Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը տեսնում է կառավարության, համայնքների և քաղաքացիների համագործակցության ճանապարհով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում է:
Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
Նոր կառավարությունը ֆորմալ, պոպուլիստական քննադատության է ենթարկում նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը կրթական-մշակութային ոլորտում, սակայն շարունակում է նույն ոճով: Դրա վկայությունն է Սմբատյան ընտանիքին տրվող մենաշնորհի հայտնի ավանդույթի պահպանումը ներկա իշխանության կողմից:
Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: