Բաժիններ՝

«Իրանի հետ գործարքը Մերձավոր Արևելքի կայունության գործոններից մեկն է». Բրիտանիայի ԱԳ նախարար

Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արեելքի կայունության կարեւորագույն բաղադրիչներիր մեկն է: Ինչպես հայտնել է Ֆորին օֆիսի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 18-ին այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը Թեհրան կատարելիք իր այցի նախաշեմին, ուր նա կժամանի նոյեմբերի 19-ին՝ բանակցելու իրանցի իր պաշտոնակից Մոհամադ Զարիֆի եւ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ։

«Իրանական միջուկային գործարքը մնում է Մերձավոր Արեւելքի կայունության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, որը բացառում է Իրանի միջուկայնացման սպառնալիքը»,- ասել էնա՝ նշելով, որ համաձայնագրի պահպանման համար անհրաժեշտ է դրա դրույթների «հարյուրտոկոսանոց կատարում»:

Հանթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան «իր կողմից գործարքին կհետեւի այնքան ժամանակ, քանի դեռ դա անում է Իրանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս