
Արցախում տղամարդը վիրահատվելու հետևանքով արյան վարակում է ստացել

Ս.թ.նոյեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից ԱՀ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժին է ուղարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Գ. Մ-ի հաղորդումն առ այն, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին իր հայրը`մայրաքաղաքի բնակիչ, 1932թ.ծնված Մ. Մ-ն ընկելու հետևանքով ստացած ազդրակի կոտրվածքի պատճառով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում վիրահատվել էր, ինչի արդյունքում ստացել էր արյան վարակում և նոյեմբերի 15-ին բուժման ընթացքում մահացել:
Արցախի ոստիկանություն