Բաժիններ՝

Վրաստանի իշխանությունները կմարեն «սև ցուցակի» քաղաքացիների բանկային պարտքերը

Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք այսպես կոչված պարտապանների սեւ ցուցակ են մտցված: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով նոյեմբերի 19-ին կայացած արտահերթ ճեպազրույցում:

«Սեւ ցուցակներում» գրանցված պարտքերի գրեթե 95 տոկոսը բաղկացած է այն պարտքերից, որոնց հիմնական գումարը չի գերազանցում երկու հազար լարին: Խոսքը վերաբերում է բանկերի, առցանց կազմակերպությունների կամ այլ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ ավելի քան 600 հազար քաղաքացիների ֆինանսական պարտավորություններին, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մոտավորապես 1,5 միլիարդ լարի: Այսօրվա որոշման համաձայն՝ 1,5 միլիարդ լարի այդ պարտքը մեր համաքաղաքացիների համար զրոյացվում է»,- ասել է Բախտաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս