Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա նոյեմբերի 28-29-ին
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ հերթական՝ տասնմեկերորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
Այդ մասին հայտարարել է հանրապետության արտգործնախարարության ղեկավար Կայրատ Աբդռահմանովը: «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Իրանը, համաձայնության են եկել Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական տասնեմեկերորդ միջազգային հանդիպումը նոյեմբերի 28 – 29-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացնելու շուրջը»,- նոյեմբերի 19-ին լրագրողներին ասել է նա Աստանայում:
Ղազախստանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ի եւ Հորդանանի ներկայացուցիչները որպես դիտորդներ են հրավիրված Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջն Աստանայի բանակցությունների տասնմեկերորդ փուլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: