Ծանր պայքարից հետո, Գերագույն դատարանում Բրեթ Քավանոյի նշանակումը նշանավորեց Դոնալդ Թրամփի քաղաքական հաղթանակը: Դատավորին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են:
«Ֆուտբոլ ենք ուզում»:
««Սասնա ծռերը» մասնակցեն, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն մասնակցեն, ՔՊ-ն ու «Բարգավաճը» մասնակցեն, Հանրապետականը չմասնակցի՞։ Բա, մենք էինք ասում, որ գաղափարական քաղաքական ուժ ենք, իսկ այդ դեպքում դու պետք է քո ծրագիրը ներկայացնես»։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մոտ ժամանակներս կզբաղեցնի «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջանային է, և, բնականաբար, փորձելու է ամերիկյան շահերը ներկայացնել այստեղ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են 3,3 տրլն դոլար՝ 15 անգամ ավելի, քան Հարավային Կորեայինը:
Հայաստանի նոր իշխանությունների գործունեությունը կամ, որոշ դեպքերում, անգործությունն անորոշության են մատնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին։
«Global Firepower» ռազմական հետազոտությունների միջազգային կազմակերպությունը հրապարակել է պետությունների ռազմածովային ուժերի դասակարգման աղյուսակը՝ ըստ իրենց հզորության:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուզում է թիմ վերադարձնել «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Մարդկանց մի զգալի հատված բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը, ավելորդ քաշը, քնի հետ կապված խնդիրները:
Դեռևս նախորդ տարի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետարան ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր մայրաքաղաքի Լենիգրադյան փողոցն անվանակոչել Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։
«Կարծում եմ՝ պատմական անունները պետք է վերականգնենք: Բայց, չգիտես ինչու, ասում ենք՝ թող որոշ ժամանակ էլ այսպես մնա, հետո կփոխենք: Պատմությունը պետք է կարողանանք վերականգնել»:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հրապարակել է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը։
Գերմանացուն պետք է միայն առավելագույն արդյունքը:
«Ճիշտ կլինի բոլոր առկա խնդիրները, որ արծարծվում են, մեկ անգամ ևս քննարկել և, ըստ դրա՝ ընդհանուր որոշում ընդունել։ Կքննարկեն, կասեն»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային:
ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար:
Օրեր առաջ կաշառք տալու օժանդակության մեջ մեղադրանքով կալանավորվեց, ապա ձերբակալվեց խոշոր գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանը, ում անունը կապվում է նաև Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերի շինարարության հետ:
Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ:
1989 թվականից հոկտեմբերի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր երեկոյան 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի Ջիբրալթարի հավաքականին: Մակեդոնիայի հավաքականին մրցակցի հարկի տակ պարտվելուց հետո Հայաստանի հավաքականին պարզապես անհրաժեշտ են միավորները թե՛ այս, թե՛ հաջորդ՝ Մակեդոնիայի հետ պատասխան խաղում:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվեց միջոցառումների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն զենք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։
«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։
Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց:
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ, մշակույթի և հասարակական գործիչներ։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները:
Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ հանդիպման կարևորության մասին են խոսել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: