Չինաստանը պլանավորում է մինչեւ 2022 թվականն ուղեծիր արձակել մինչեւ չորս «Արհեստական Լուսին» (Renzao Yueliang, «Ժենցզաո յուելյան») արբանյակներ՝ գիշեր ժամանակ Երկրի մակերեւույթի լուսավորման համար ութ անգամ ավելի ինտենսիվ արտացոլման միջոցով, քան Երկրի բնական արբանյակը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՌԴ քաղաքացուն բռնաբարելու համար Տավուշի մարզի 36-ամյա բնակչին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման։
15-ամյա Արման Բարսեղյանը ներկայացրել է վիրտուալ իրականությամբ աշխատող հավելված, որը նպատակ ունի խթանել ընթերցանությունը: Հավելվածը թողարկվել է «Անտարես» հրատարակչության հետ և կոչվում է Ar Antares:
Դասական երաժշտության և նորագույն տեխնոլոգիաների համադրություն՝ 21-րդ դարին համահունչ: Հենց այս տեսլականն իր մտքում իսպանաբնակ ալտահար Դավիթ Աբրահամյանը ստեղծեց իր Dakapp (Digital Artist Knowledge Application) ծրագիրը, որն ապահովում է բոլորին հասանելի վարպետության դասընթացներ՝ հանրաճանաչ մենակատարների ղեկավարությամբ:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը:
Օրերս «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվեց Ազգային ժողովի քննարկմանը:
«Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստները ցանկանում են թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ ինչպես կադրային քաղաքականությունը, այնպես էլ երկրի ներսում և արտաքին քաղաքական շատ հարցերում տեսանելի են դառնում այդ հարցերի նկատմամբ դրսևորվող իրավիճակային մոտեցումները։
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է, որ չի ցանկացել հեռանալ թուրինյան «Յուվենթուսից»:
Ստորև ներկայացնում ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ:
Հայկական հեղափոխությանը հաճախ մեղադրում են այն հարցում, որ սա ընդամենը իշխանափոխություն էր, քանի որ չբերեց փոփոխությունների մարդկանց մտքերում։ Այդ մասին անգամ ակնարկեց ԱՄՆ հեռացող դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են Ստամբուլում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Հաշքաջիի սպանության մեղքը դնել երկրի արքայազնի հետ մտերիմ գեներալներից մեկի վրա:
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Նա ընդունել է, որ ԸՕ-ի ընդունման հրատապությունը շատերին կարող է շտապողական թվալ, սակայն հավաստիացրել է, որ սա այն բացատիկ դեպքերից է, որ ձգձգումը հղի է շատ ավելի վտանգավոր ռիսկերով:
Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից, Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու և Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:
«Բարսելոնան» շարունակում է դիտարկել 31-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխարինման հարցը, ով կարող է հեռանալ ակումբից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, որը որոշ մարդիկ երկու օր առաջ որոշել էին փակել: Երկրորդը՝ Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:
Աուտոիմուն հիվանդությունները կարող են զարգանալ տարբեր պատճառներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից և բակտերիաներից. իմունային բջիջները հայտնաբերում են դրանք և ոչնչացնում:
Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից:
Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
«ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այլևս մեծամասնություն չէ, մենք խմբակցությունում ունենք ընդամենը 47 պատգամավորներ, իսկ մեծամասնության համար 53 պատգամավոր է պետք։ Նիստը համարվում է կայացած, եթե լինում է 53 պատգամավոր»:
Ոստիկանները գրպանահատության նոր դեպք են բացահայտել։
Արարատի մարզի վեց՝ Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի օրը Հանրապետության հրապարակում 40 երկրի ղեկավարի ու 40 հազար քաղաքացիների միջև եղել է պետական պահպանության ծառայության 5 աշխատակից, ինչը վկայում է Հայաստանում կայունության ու ներքին անվտանգության առկայության մասին: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։
Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել, որպեսզի ապահովի Սյունիքի քաղաքացիների ազատությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհներ է փակում»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նաև հավելել է՝ մի՞թե կառավարությունը հրաժարվում է ձեզ լսել, որ ճանապարհ եք փակում:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը: Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ: