Բաժիններ՝

«Մոնակոն», որպես նոր գլխավոր մարզիչ, հոկտեմբերի 15-ին կներկայացնի Անրիին

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մոտ ժամանակներս կզբաղեցնի «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Ըստ պարբերականի տեղեկության՝ հոկտեմբերի 13-ին նախկին ֆուտբոլիստը կհեռանա Բելգիայի հավաքականից, որտեղ նա տվյալ պահին կատարում է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին օգնականի դերը: Ինչպես սպասվում է, արդեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, Անրին պաշտոնապես կներկայացվի՝ որպես մոնեգասկների գլխավոր մարզիչ:

Նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, «Մոնակոն» պաշտոնապես հայտարարեց Լեոնարդու Ժարդիմի հեռացման մասին, ով զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը 2014 թվականից: Նրա ղեկավարությամբ ակումբը նվաճել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը 2016-17թթ. մրցաշրջանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031