Բաժիններ՝

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Այս գիշեր մենք չարագույժ 200-ի նշագծին ենք հասել Հյուսիսային Կիվուում, որոնցից 165-ը հաստատվել են լաբորատոր քննությամբ, իսկ 35-ը՝ հնարավոր են: Վարակվածներից մահացել է 125 մարդ»,-ասել է նա՝ հանդես գալով ճեպազրույցում:

ԱՀԿ-ում նշում են, որ էբոլայի տարածման դեմ պայքարը բարդանում Է ռիսկի գոտում, հատկապես Բենիի շրջանում, անվտանգության հետ կապված խնդիրներից: Մարտերի պատճառով բազմաթիվ բժիշկներ հարկադրված են դադարեցնել պատվաստումը, ինչն մեծացնում է հիվանդության տարածման ռիսկը:

Բացի այդ, բազմաթիվ վարակվածներ հրաժարվում են պատվաստումից կամ ընդհանրապես չեն գալիս բժիշկների մոտ, կամ էլ գալիս են, բայց արդեն վիրուսի զարգացման վերջին փուլում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031