Բաժիններ՝

Նեպալում 8 լեռնագնաց է զոհվել

Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը, այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես»-ը:

Մահացածների թվում չորս ուղեկցորդներ են , ինչպես նաև Հարավային Կորեայի հինգ լեռնագնացներ, որոնցից մեկն անհայտ կորած է համարվում:

Տեղի ոստիկանները հայտնել են, որ նրանք մահացել են այն ժամանակ, երբ ձնամրրիկն ավերել է նրանց ճամբարը:

Անցյալ տարի ապրիլին Նեպալում մահացել է շվեյցարացի հայտնի լեռնագնաց Ուելի Ստեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ վերջինս Էվերեստ բարձրանալու համար նախապատրաստական աշխատանքներ էր տանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031