Բաժիններ՝

ՀԿԽԸ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացնում Հայաստանի խոցելի համայնքներում

1989 թվականից հոկտեմբերի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ԱՌՆ միջազգային օրը համարում է միջոց՝ ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, ռիսկերի կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:

Այս տարի շարունակվում է «Սենդայ յոթ» արշավը, որը նպատակ ունի հերթով իրագործել Սենդայի գործողությունների ծրագրի յոթ թիրախները։ 2018 թվականին պետությունները կաշխատեն 3-րդ նպատակի ուղղությամբ՝ մինչև 2030 թվականը նվազեցնել աղետների տնտեսական կորուստները՝ գլոբալ ՀՆԱ-ի համեմատ։  2017 թվականին ընտրված էր 2-րդ թիրախը՝ մինչև 2030 թվականը նվազեցնել աղետներից տուժածների թիվը։

Արդեն երկար տարիներ է, ինչ Աղետների կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է: Նպատակ ունենալով նվազեցնել բնակչության խոցելիությունը և բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնական ու տեխնածին աղետների նկատմամբ, ՀԿԽԸ-ն այս ուղղությամբ լայնածավալ ծրագրեր է իրականացնում Հայաստանի խոցելի համայնքներում, ինչը ներառում է

  • մասնակցություն ոլորտի հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը
  • խոցելի համայնքների խոցելիության գնահատում, կարիքների հայտնաբերում և կարողությունների զարգացում
  • աղետներին առավել ենթակա տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում՝ աղետներին առավել լավ պատրաստվելու և դիմակայելու համար
  • աղետների արձագանքման համար համայնքային կամավորական թիմերի ստեղծում, մասնագիտական գույքի տրամադրում և ուսուցում
  • աղետներին արձագանքման համար մարզային թիմերի ստեղծում, մասնագիտական գույքի տրամադրում և ուսուցում
  • աղետներին և արտակարգ իրավիճակներին հրատապ և արդյունավետ արձագանք՝ կարիքների գնահատում, մարդասիրական օգնության տրամադրում
  • իրազեկում (աղետների ռիսկի նվազեցում, կլիմայի փոփոխություն)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031