Լյուդվիգսբուրգի դդմի ամենամյա փառատոնում, որն ամենամեծն է աշխարհում, հաղթանակ են տարել միանգամից երկու ֆերմերներ՝ բելգիացի Յան Բիրմենսը եւ իտալացի Ստեֆանո Կուտրուպին:
Արդեն 4-րդ անգամ անընդմեջ HIVE համաժողովը Երևանում էր: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տասներեք բանախոսներ, ներառյալ՝ Սիլիկոնային հովտի մեծ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, ուսանողներին և ոլորտի մասնագետներին տալիս էին խորհրդատվություն, կիսվում էին նեղ մասնագիտական հմտություններով՝ ներկայացնելով իրենց փորձը:
Այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Հայաստան-Մակեդոնիա (4:0) խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարիզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Մարդ, ով որպես դիրիժոր հաճախ ղեկավարում է նվագախումբը դաշնամուրի առջև նստած՝ իր նվագը լիովին ներդաշնակելով նվագախմբի կատարման հետ:
Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը: Ըստ այդմ, այսուհետ հարսանիքներում, ծննդյան և այլ արարողություններում հանդես եկող երգիչ-երգչուհիները, հաղորդավարները պետք է հարկեր մուծեն։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հղում անելով անշարժ գույքի շուկայի ակտիվացման վերաբերյալ տեսանյութի, նշել էր ՝ Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է, որ Իրանին հաջողվել է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ:
Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտադիր է մասնակցել Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին եւ պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում Երևանում ընդունեց Մակեդոնային (4:0):
Որքանո՞վ է հանրությունը շահում այսօր Հայաստանի կառավարության և արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև 2001 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրից: Որոշ վերլուծաբանների պնդմամբ, պայմանագիրը դժվար է շահավետ որակել Հայաստանի համար։ Ընկերությունը պնդում է հակառակը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի:
Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը խոստանում է լինել Ազգերի լիգայի խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկը: Գերմանացիները նախորդ խաղում 3:0 հաշվով Հոլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո այլևս սխալվելու իրավունք չունեն: Կկարողանա՞ն գերմանացիները վերջ դնել անհաջողություններին:
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը:
Հայաստանյան ներքաղաքական դաշտում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ժամկետների հետ կապված լուրջ տարակարծություններ կան:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ կինոփառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրից։
Արգենտինան տապալեց Աշխարհի առաջնությունը և հիմա փնտրում է օպտիմալ կազմ և խաղային ոճ: Մեսսին որոշել է, որ չի խանգարելու այս փնտրտուքներում: Տպավորություն է, որ Բրազիլիայի հավաքականը հեշտությամբ կարող է հաղթել «ալբիսելեստեի» այս փորձարարական կազմը: Բայց սա հարավամերիկյան կլասիկոն է, և այս խաղում ամեն ինչ հնարավոր է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին:
Մի խումբ հիվանդություններ և գործոններ կարող են խանգարել կնոջը հղիանալ: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ պատճառներն ու գործոնները վեր հանելու և դրանց լուծում տալու համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) շարունակվում է ԱՊՀ գիտնականների II Ֆորումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարդարացնի իր նշանակումը:
Թուրքիայի տեխնոլոգիայի հարցերով հիմնադրամի պատվիրակության ղեկավար Սելչուք Բայրաքթարը հայտարարել է, որ հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մշակմամբ Թուրքիան առաջնակարգ տեղեր է զբաղեցնում համաշխարհային մակարդակով:
«Ժամանակակից լրատվամիջոցների համակարգում քաղաքական իմաստների փոխակերպումը» հատուկ դասընթացը նախատեսված է Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար:
«Այն պահից սկսած, երբ քաղաքական օրակարգ դարձավ բարիկադները քանդելու խնդիրը, կարծես թե գործող իշխանությունը շատ ավելի հանդուրժող է դառնում՝ և՛ կադրային առումով, և՛ անցյալի գնահատման առումով»։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, որի ընթացքում քննարկվել է Ընտրական օրենսգիրքը։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականը հետաձգելու վերաբերյալ որոշումը ճիշտ էր, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում Նիկոլ Փաշինյանը նույն կերպ չվարվեց:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։