
«Երկրորդ տեղը ֆուտբոլում ոչինչ է, ես ուզում եմ հաղթել ԱՊԼ-ն». Յուրգեն Կլոպ

Գերմանացուն պետք է միայն առավելագույն արդյունքը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի ուզում մնալ անհաջողակ. նրան պետք է միայն հաղթանակ ԱՊԼ-ում:
«Ոչ ոք չի ուզում, որպեսզի 10-20 տարի հետո ասեն. լավագույն ժամանակը, երբ մենք ոչինչ չհաղթեցինք, Կլոպի հետ էր: Դա այն չէ, ինչի մասին երազում ես: Ժամանակները փոխվել են, հիմա հաղթելը շատ ավելի դժվար է, քան առաջ:
Մենք գտնվում ենք վերջին տարիների լավագույն մարզավիճակում, բայց մյուս ակումբներն էլ են անցել այդ ճանապարհը: Դա ամեն ինչ դժվարացնում է: Ֆուտբոլում արծաթե մեդալը ոչինչ չի նշանակում: Ինձ համար դա նույնպես ոչինչ չի նշանակում: Ես ուզում եմ հաղթել ԱՊԼ-ն և գիտեմ, որ դա իմ պարտականությունն է:
Ես կտամ ամեն ինչ, ինչ ունեմ՝ գիտելիք, կիրք, սիրտ, փորձ: Ես ամբողջովին կտրվեմ ակումբին և ոչինչ չեմ վերցնի»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:
Կլոպը մարզում է «Լիվերպուլը» 2015թ. հոկտեմբերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը