72-ամյա թոշակառու Ժան Ժակ Սավենը՝ Ժիրոնդի դեպարտամենտից, պատրաստվում է փայտե մեծ տակառով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Տավուշի մարզի Հաղթանակ և Լճկաձոր գյուղական համայնքների և Երևան քաղաքի Արշակունյաց պողոտային հարակից առանձնատների, իսկ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
Երևանի 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար և քրեական գործն ուղարկվել դատարան։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Մեքսիկայի քաղաքացիները դեմ են արտահայտվել երկրի մայրաքաղաքի հարեւանությամբ նոր օդանավակայանի կառուցմանը, որի նախագիծն արդեն իրագործվում է 2015 թվականից։
Amazon.com Inc ինտերնետ-մանրավաճառի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան 150 միլիարդ դոլար կարողությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը քաղաքական կազմակերպություններին աջակցելու համար ընդհանուր առմամբ ծախսել է 10,2 միլիոն դոլար:
ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցություն․ հանդիպումներ ոստիկանությունում:
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսները կիսվեցին իրենց մտահոգություններով ու կարծիքներով այս առիթով:
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
«ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության գոտում չի մրցակցելու Ռուսաստանի հետ, բայց փորձելու է ամրապնդել իր ներկայությունը՝ որպես համանախագահ երկիր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
Ժոզե Մոուրինիոն մեծ պլաններ ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 31-ին, կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը:
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան Հայաստանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Հատկապես զգայուն են ընդունվել Բոլթոնի հայտարարությունները՝ Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմատեխնիկա վաճառելու արգելքի հանման վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Արփունք գյուղում 2018 թվականի սեպտեմբերի կեսերից մեկնարկել եւ ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրատարը կունենա 2660 մետր երկարություն:
Դեռևս սեպտեմբերի կեսերին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն էր կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում և նախաձեռնության ղեկավարներից Հայկ Այվազյանի բնակարանում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:
2016 թվականին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարել, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրարշավին:
«Հուսանք, որ այն բացը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է լրացվել նաև՝ շնորհիվ քաղաքական համակարգերի զարգացման և երկու երկրների ասոցիացման»,- ասաց Ցինցաձեն:
2017թ․ աշխարհի միլիարդատերերի ցանկում Թուրքիայից 7 նոր անուն է տեղ գտել։ Առնվազն 1 մլրդ դոլար ունեցող 36 թուրք միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 64․7 մլրդ։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարական բանկի և «PwC» միջազգային աուդիտորական ընկերության հրապարակած «Billionaire Insights 2018» զեկույցից։
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի շարժական հեռախոսը գաղտնալսել են, ուստի ապարատը հարկադրված կփոխեն:
Բացի 9 զոհերից` 4 մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, ևս մեկն անհետ կորել է:
Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գրաֆիկի չի հետեւում եւ ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան նախքան ինքը Միացյալ Նահանգների ցանկացած այլ ղեկավար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին (ECHR Superior Courts Network):
2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցավ երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։
Շատերն են երազում ազատվել ավելորդ կիլոգրամներից և սխալմամբ կարծում են, թե միակ տարբերակը սովամահ լինելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խիստ դիետաները կարող են ցանկալի արդյունք ապահովել միայն շատ կարճ ժամանակով, ընդ որում, դրանք դադարեցնելուց հետո ավելորդ կիլոգրամները սովորաբար վերադառնում են: