Բաժիններ՝

Մոուրինիոն ուզում է ձմռանը վերադարձնել Իբրահիմովիչին «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուզում է թիմ վերադարձնել «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Մոուրինիոն գտնում է, որ Զլատանը ոչ միայն կուժեղացնի «Կարմիր սատանաների» հարձակումը, այլ նաև դրական ազդեցություն կունենա հանդերձարանի մթնոլորտի վրա:
Հիշեցնենք, որ Իբրան հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2016-18թթ.:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա շվեդը մասնակցել է 25 խաղերի՝ խփելով 21 գոլ: Տվյալ պահին հարձակվողը գրավում է 2-րդ տեղը ռմբարկուների մրցավազքում:

Հոկտեմբերի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի լոնդոնյան «Չելսիի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031