«Ես երբևէ գրանտ չեմ ստացել, դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, որին ժպտալով եմ պատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սանասարյանը «Սորոսի» գրանտակեր է։
Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի:
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալ:
Արման Սահակյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:
Քննչական մարմինը հեռախոսով է տեղեկացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որոշումը փաստաբանական խումբը դեռ չի ստացել:
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը՝ ուղիղ:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց, որ իրենց ուսումնասիրություներով՝ ամենախայտառակ չարաշահումները տեղի են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ, քանի որ հազարամյակների պատմությամբ եւ ավելի քան 75-միլիոնանոց բնակչությամբ պետությունը միշտ էլ շահեր կունենա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրները:
Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ:
«Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:
Որսագողության կասկածանքով երկու տղամարդ բերման է ենթարկվել ոստիկանություն:
ՀՀ երկու օդանավակայաններում օգոստոսին սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակչում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած:
Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վերքեր ստացել Վրաստանի արեւմուտքի Փոթի քաղաքում դեռեւս չպարզված սարքի պայթելու հետեւանքով:
Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ընթացող բանակցությունները կարող են ձախողվել:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախսարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ասաց, որ այդ մասով դեռևս վերլուծություններ չկան:
Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող պանսիոնատի տարածքում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում է Մոսկվայի անհանգստությունը:
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար:
«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով», – ասում է փաստաբանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու անդամները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել: