«Ես երբևէ գրանտ չեմ ստացել. «Սորոսի» հետ ինձ կապելն առնվազն սխալ է». Դավիթ Սանասարյան

«Ես երբևէ գրանտ չեմ ստացել, դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, որին ժպտալով եմ պատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սանասարյանը «Սորոսի» գրանտակեր է։

«Այդ անվան հետ ինձ կապելն առնվազն սխալ է: Ես ողջունում եմ այն անհատներին, որոնք դրամաշնորհ են ստացել և կատարել իրենց գործը, բայց ես երբևէ դրամաշնորհ չեմ ստացել ինչ-որ ծրագիր իրականացնելու համար»։

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Սանասարյանը քաղաքացիներին ընդունելու և լրագրողներին պատասխանելու ժամանակ չունի, բայց փոխարենն ակտիվ գրառումներ է կատարում Facebook-ում, նա հետևյալն ասաց. «Իմ գործը քաղաքացի ընդունելը չէ, այլ գործողություններ իրականացնելն է, որ բողոքող քաղաքացիների թիվը չշատանա: Ահագին ժամանակ է, որ չկա նման դեպք, որ քաղաքացիները գան և ասեն՝ այս ինչ հիմնարկ է, բոլորին ընդունում են: Facebook-ում ակտիվ եմ իմ հանգստի ժամին: Սա այն կառույցն է, որ պետք գործ անի, նոր խոսի լրագրողների հետ: Սկզբում շատ էի շփվում լրագրողների հետ, բայց հետո հասկացա, որ պետք է գործ անել, ներկայացնել գործը»։

Տեսանյութեր

Լրահոս