
Ուժայինները պատրաստվում են. ինչ ներքին հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու անդամները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:
Մասնավորապես թերթին հասած տեղեկությունների համաձայն` ավագանու ընտրությունների առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի:
Ավելին` ըստ թերթին հասած տեղեկությունների` ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ եւ արտակարգ ռեժիմով աշխատել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: