
«Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ` մի քանի պատճառով». Արման Սահակյանը հերքում է

Արման Սահակյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:
Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ` մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:
Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան «կպցնելու» նպատակով։
Հ.Գ. Պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»:
https://www.facebook.com/ArmanSahakyanGalusti/posts/1821179361324833?__xts__[0]=68.ARB7xQOynfrIubTa4cA9KK2UFeXTbXwSw7C8yOm4UBMCTKEKp3Iq-8FJisDryXe_6bqP-ktQa4ZMHZDea7LhgO1Y22PeMnOMmczZt09PjVmDufBpyVUZRG5-1pqAi_zmvV9quV3r6uiUkjPf98ZWhMn4GES18cVNPpTgH2Z1HYpYfSN8yqPr5jZ9HR7_JU64fPvScb821ORNstTvJNN_eDfXPZTKNta7ZvEkck7dZg&__tn__=-R