Կոնվերս Բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները

Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական  դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է  դասասենյակներից մեկը և էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:

«Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում»,- ասաց Շիրակի մարզպետ  Կարեն Սարուխանյանը:

Կարդացեք նաև

«Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ  կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,-եզրափակեցին Կոնվերս Բանկում:

Տեսանյութեր

Լրահոս