Ի՞նչ չարաշահումներ են եղել ՀԿԵ-ում

«Կարծում եմ՝ և՛ մեր կառավարությունը, և՛ ռուսական կողմը շահագրգռված են օբյեկտիվ իրականությունը հասկանալու և պարզելու, թե որքանով են հրապարակումներում նշված չարաշահումները համապատասխանում իրականությանը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ի՞նչ իրավիճակ է ՀԿԵ-ում։

Նա նշեց, որ Հարավկովկասյան երկաթուղում մոտ 15 օր առաջ կատարվել է խուզարկություն, հարուցվել է քրեական գործ և ներկայումս քննություն է կատարվում։ Նախարարի կարծիքով՝ բավարար հիմքեր եղել են խուզարկություն կատարելու և քրգործ հարուցելու համար։ Թե ի՞նչ չարաշահումներ են եղել, Ա.Հակոբյանը նշեց, որ դրա պատասխանը կտա քննությունը։

«Մենք մեր գործընկերային հարաբերությունները շարունակում ենք ռուսական երկաթուղու հետ։ Ամենակարևորը՝ տեղի ունեցածը չի ազդել մեր հարաբերությունների վրա, մնացածը քննությունը կպարզի»,- ասաց Ա.Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս