Բաժիններ՝

«Տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել». Երևանի կոնյակի գործարանի պարզաբանումը

Կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ:

Տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝  29 000 տ գնելու պարագայում:   

Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլիացիայի մակարդակը: 

Անդրադառնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ նշենք, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը: Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ:

Ինչ վերաբերում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք,  որ նման շահարկումային ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարած գնի և քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլիացիայի մակարդակ» բանաձևով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք:

Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար և պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար:

Երևանի կոնյակի գործարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս