«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս». Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին

«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով Ռոբեչրտ Քոչարյանի հայտարարությանը, թե վերադառնում է քաղաքականություն։

Նա հստակ պատասխան չտվեց՝ արդյոք կհամագործակցի՞ Ռ. Քոչարյանի հետ, թե՞ կշարունակի համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այսօր համագործակցում ենք, աշխատում ենք, ջերմ ենք,- ասաց Ծառուկյանն ու հավելեց,- Ծառուկյանն այն մարդը չի, որ համագործակցության առաջարկ կարող է լինել»։

Դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Գ. Ծառուկյանը նշեց. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս