Արտակ Զեյնալյանը ծառայությունից ազատել է «Սևան» ՔԿՀ պետին. քրեակատարողական հիմնարկների պետերը փոխվել են
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:
Մեկ այլ հրամանով՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»,- գրել է նա: