Բաժիններ՝

Թուրքիան ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի սահմանին. Hurriyet

Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից: Այդ մասին հայտնել է Hurriyet թերթը:

Նշվում է, որ Քիլիսով եւ սիրիական սահմանին գտնվող Էլբեյզի բնակավայրի ուղղությամբ սեպտեմբերի 4-ի առավոտյան անցել է ութ փոխադրամիջոց, որոնք տեղափոխում էին տանկեր եւ հաուբիցներ: Թերթի զինվորական աղբյուրի տեղեկատվության համաձայն, տեխնիկայի տեղափոխումն իրականացվում է այն խմբավորման վերաբերմամբ անվտանգության միջոցառումների շրջանակներում, որը տեղաբաշխված է սահմանի սիրիական կողմում:

M60 տանկերը սահման են ուղարկվել փախստականների նոր ալիքը զսպելու ծրագրի շրջանակներում, որը թուրքական իշխանություններն սպասում են Իդլիբի վրա Սիրիայի կառավարական զորքերի հարձակման դեպքում:

Հաղորդվում է, որ Թուրքիան նաեւ ընդլայնել է սահմանի սիրիական կողմում գտնվող Աթմե փախստականների ճամբարը եւ ամրապնդել Իդլիբում ապաԷսկալացման գոտու նկատմամբ հսկողության իր 12 դիտորդական կետերը այդ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողության նախաշեմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս