Բաժիններ՝

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. վարորդը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Mercedes S» մակնիշի 35 GZ 92 (վարորդ` 1981 թ. ծնված Ա. Մ.) և «Zil-130» մակնիշի (ավազով բեռնված) 11 OL 817 (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Ղ) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Zil-130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ բռնկվել, իսկ Ա. Մ.-ը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 08:02-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Zil-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ա. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապոգնության ավտոմեքենային:

Մասամբ այրվել է «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս