Փոխադարձ հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Ապրիլի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին գլխի ճակատային շրջանի խորը բացազատված արյունահոսող վերքով իրենց մոտ է դիմել Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչ՝ 1997թ. ծնված Խ.Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը Հադրութ քաղաքի Մանուկյան փողոցի N-ն շենքի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մի կողմից Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ՝ Խ.Հ-ի, 2000թ. ծնված Մ.Ա-ի, իսկ մյուս կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2000թ. ծնված Հ.Ա-ի և 2000թ. ծնված Ս.Ն-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց, ինչի արդյունքում Խ.Հ-ն ստացել է նշված վնասվածքը: