
Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ապրիլի 13-ին՝ ժամը 23:11-ին. տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոմեքենան արգելափակվել ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս բերել «ИЖ 2715» մակնիշի 31 LO 070 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ապրիլի 13-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մելիք Սիրեկանյան փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում արգելափակվել է «DAF» մակնիշի 700 NN 71 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: