Բաժիններ՝

Դանիելյանը վաստակել է 5 միավոր և Եվրոպայի առաջնությունում կիսում է 1-5-րդ հորիզոնականները

Սլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնեց մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացավ առաջնության առաջատարների խմբին: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Մկրտչյանը:

Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին: 6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30